շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Գավառ համայնքի տնտեսություններին

Ուժեղ քամին վնասներ է հասցրել Գավառ համայնքի տնտեսություններին

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում  նոյեմբերի 26-27-ին գրանցված ուժեղ քամիները զգալի վնասներ են հասցրել համայնքի տնտեսություններին։

Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, քամին պոկել և ցած է շպրտել բազմաբնակարան շենքերի տանիքներ, վթարային վիճակ ստեղծել էներգամատակակարման համակարգում, ինչի հետևանքով համայնքի առանձին բնակավայրերում տեղի են ունեցել հոսանքազրկումներ։ Քամին տապալել է նաև 44-օրյա պատերազմում զոհված  Յուրա Զախարյանի շիրմաքարը։

Գավառի համայնքապետարանում ձևավորված հանձնաժողովն այս պահին ուսումնասիրում և արձանագրում է քամու պատճառած վնասների չափերը։

  • Կիսվել: