երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ունենք և՛ կապիտալ ծախսերի ավելացում, և՛ պետպատվերով ծառայությունների քանակի վերանայում. Ավանեսյան

Ունենք և՛ կապիտալ ծախսերի ավելացում, և՛ պետպատվերով ծառայությունների քանակի վերանայում. Ավանեսյան

Ես կարծում եմ, որ 2023-ի համեմատ 2024 թվականի բյուջեի աճը զգալի է: Արդյոք դա մեր երազանքների ա՞ճն է, իհարկե ոչ. և պետք է ընդգծեմ, որ ՀՀ ֆինանսների նախարարության հետ մեր քննարկումները շատ կառուցողական են, և ֆինանսավորման աճն էլ մեզ համար շատ հստակ բարեփոխումների հետ կապված պետք է լինի: 2024 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ես նորից ընդգծում եմ, որ կարևոր է ֆինանսավորման աճը, բայց նույնքան կարևոր է, թե ինչի համար են ավելացվում ֆինանսական միջոցները, և մենք այդ սկզբունքով էլ առաջնորդվում ենք. և ապահովագրական համակարգի ներդրումը ոչ միայն ֆինանսական միջոցների ավելացում է, այլև խորքային փոփոխություններ են ընդհանուր բժշկական օգնության կազմակերպման թե՛ որակական, թե՛ քանակական, թե՛ տարածքային բաշխվածության՝ բոլոր առումներով»,- ասաց Ավանեսյանը:

Նա հիշեցրեց, որ 2024 թվականի բյուջեն կազմում է 168 մլրդ դրամ, 2023 թվականի բյուջեն կազմել է 140 մլրդ 484 մլն դրամ: «8 մլրդ դրամն այդ 168 միլիարդից ուղղվելու է մեր ընթացիկ ծախսերին, 18 մլրդ դրամը ներդրվելու է ապահովագրական համակարգի գործարկմանը զուգընթաց: Ունենք և՛ կապիտալ ծախսերի ավելացում, և՛ պետական պատվերով տրամադրվող ծառայությունների քանակի վերանայում, և՛ ունենք գների որոշակի վերանայում. սա ևս շատ կարևոր է»,- նշեց նախարարը:

  • Կիսվել: