շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հանդես է եկել տեսաուղերձով՝ կապված ընկերությունում տիրող իրավիճակի հետ (տեսանյութ)

Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հանդես է եկել տեսաուղերձով՝ կապված ընկերությունում տիրող իրավիճակի հետ (տեսանյութ)

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ուղերձ է հղել ընկերության աշխատակիցներին:

Տեսաուղերձում նա ներկայացրել է ընկերության ստեղծման պատմությունը, նշել, որ Ucom-ը պարզապես բրենդ չէ, ընկերության հզորությունն այն անձնակազմն է՝ արժեք ստեղծող մարդիկ, որոնք որակյալ ծառայություններ են մատուցում բաժանորդներին՝ անգամ աշխատանքից ազատվելու դիմումներ գրելուց հետո:

Եսայանի խոսքով՝ իրենց և մյուս բաժնետերերի միջև լարվածություն է առաջացել, և մոտ մեկ ամիս իրենք առաջ դիմել են նրանց՝ մնացած բաժնետոմսերը գնելու առաջարկով և ստացել են դրական պատասխան: Սակայն ֆինանսների ներգրավվածության խնդիրը լուծելուց հետո ստացել են բացասական պատասխան:

Ընկերության համահիմնադիրը նշել է, որ իրենք իրենց 6 տոկոս բաժնետոմսերը չեն վաճառելու, պահելու են այնքան, քանի կան իրենց աշխատողները:

Եսայանը նաև ասել է, որիրենց նպատակն է գնել 94 տոկոս բաժնետոմսերը և դառնալով ընկերության 100 տոկոս բաժնետեր՝ դրանց 20 տոկոսը արտոնյալ պայմաններով բաշխելու են իրենց աշխատակիցների միջև: նա նշել է. «Ընկերությունը պետք է լինի հզոր, լայն սփռում և ունենա շատ բաժնետերեր»:

  • Կիսվել: