ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թունյանը տնտեսվարողների համար լավ լուր է հայտնել

Թունյանը տնտեսվարողների համար լավ լուր է հայտնել

Հակաճգնաժամային 1-ին, 2-րդ և 3-րդ միջոցառումներից կարող են օգտվել նաև այն տնտեսվարողները, որոնք 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Լավ լուր՝ տնտեսվարողների համար

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին, 2-րդ և 3-րդ միջոցառումների պահանջները՝ բարվոք հարկային պատմություն ունենալու մասով մեղմացվել են։

Ծրագրերի շահառու կարող են հանդիսանալ ոչ միայն այն տնտեսվարողները, որոնց դիմումների ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ,

ԱՅԼ ՆԱԵՎ

այն տնտեսվարողները, որոնք 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն:

Այսինքն, հնարավոր է՝ տնտեսվարողը տարվա ընթացքում հարկերը վճարելու հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն անկախ այդ հանգամանքից, եթե նա տարին փակել է առանց հարկային ապառքների, կարող է դիմել այս ծրագրերին և օգտվել արտոնյալ վարկերից»։

Մանրամասներն՝  այստեղ։

  • Կիսվել: