հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«ՏՏ ոլորտի երկխոսություն 2022» խորագրով հանդիպում էկոնոմիկայի փոխնախարարի մասնակցությամբ

«ՏՏ ոլորտի երկխոսություն 2022» խորագրով հանդիպում էկոնոմիկայի փոխնախարարի մասնակցությամբ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նոյեմբերի 16-ին մասնակցել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի կազմակերպած «ՏՏ ոլորտի երկխոսություն 2022» խորագրով հանդիպմանը, որին ներկա էին ոլորտի տեղական և օտարերկրյա ներդրումներով գործող ընկերությունների և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ից իրենց գործունեությունը ՀՀ տեղափոխած ընկերությունների  վերհանած խոչընդոտներն ու հիմնախնդիրները:
 
Անի Իսպիրյանը մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է Տնտեսության արդիականացման միջոցառումը, որը տնտեսվարողներին թույլ կտա արդիականացնել իրենց ընկերությունների արտադրական հնարավորությունները և խթանել նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան, ինչպես նաև աջակցել տնտեսվարողներին՝ ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների։
 

  • Կիսվել: