հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՏՏ անվճար դասընթաց կանանց համար. ՀԲԸՄ-ն ընդունում է հայտեր

ՏՏ անվճար դասընթաց կանանց համար. ՀԲԸՄ-ն ընդունում է հայտեր

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ընդունում է հայտեր «Կին ծրագրավորողներ» ծրագրի հերթական խմբերը համալրելու նպատակով:

Ծրագիրն առաջարկում է ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ Հայաստանի կանանց համար՝ ընձեռելով նրանց նոր հնարավորություններ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում:

Այս խմբում առաջարկվող դասընթացներն են՝

- Web Programing/React.js.

- Web Programing/Node.js.

- Python

- QA Automation

- 3D Modeling

Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող և Արցախից բռնի տեղահանված կանայք, ովքեր չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր եկամուտ և չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին:

Դիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 22-ը՝ ժամը 17:00-ն, հետևյալ հղումով։

Ծրագրի մասին հավելյալ տեղեկությունները՝ հետևյալ հղումով։ 

  • Կիսվել: