հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ծխելու արգելքը բավարար ձևով և բավարար չափով չի գործում, ոստիկանության առաջ խնդիր եմ դրել. վարչապետ

Ծխելու արգելքը բավարար ձևով և բավարար չափով չի գործում, ոստիկանության առաջ խնդիր եմ դրել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով ծխախոտի դեմ պայքարին՝  նշեց. «Պետք է ցավով արձանագրեմ, և եթե որևէ մեկը մտածում է, որ ես դրա մասին չգիտեմ, ես դրա մասին գիտեմ, որ սրճարաններում ծխելու արգելքը բավարար ձևով և բավարար չափով չի գործում, և ոստիկանության առաջ խնդիր եմ դրել, որ այդ հարցում լինենք հետևողական»,- ասաց նա:

Վարչապետը հայտնեց, որ առաջիկայում կամավոր ատեստավորման համակարգ կսկսի գործարկվել Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Պետական պահպանության ծառայությունում, որի արդյունքում աշխատավարձերի կրկնապատկման  պրոցես տեղի կունենա:

«Պրոցեսը լինելու է կամավոր, նրանք ովքեր իրենց պատրաստ են զգում, 2023 թվականից կանցնեն այդ ատեստավորումը, կշարունակեն աշխատել նախկին աշխատավարձերով, բայց դա անվերջ չի լինի, գուցե երեք տարի ժամկետ կսահմանվի և երեք տարվա արդյունքներով, ինչպես հիմա հունվարի մեկից առողջապահության ոլորտում հավաստագրում չունեցողը չի կարող աշխատել, այնպես էլ նույնը տեղի կունենա մյուս ծառայություններում»,- ասաց նա:

  • Կիսվել: