չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Մենք քեզ ենք ընտրել, քեզ հավանում ենք, ամեն հարցում կողքիդ ենք. Ծավ գյուղի բնակիչները՝ Փաշինյանին (տեսանյութ)

Մենք քեզ ենք ընտրել, քեզ հավանում ենք, ամեն հարցում կողքիդ ենք. Ծավ գյուղի բնակիչները՝ Փաշինյանին (տեսանյութ)

Ծավում կառուցվում է նոր կրթահամալիր, որը կրթօջախ է հանդիսանալու նաև հարևան բնակավայրերի երեխաների համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում, հրապարակելով տեսանյութ, գրել է Փաշինյանը։

«Ի թիվս այլ հարցերի քննարկեցինք փայտե տնակների փոխարեն Կառավարության կողմից իրականացվող՝ 16 մլն դրամի շրջանակում անհատական բնակելի տներ կառուցելու հնարավորությունը»,- տեղեկացնում է վարչապետ Փաշինյանը։

Հրապարակված տեսանյութում բնակիչները ջերմ դիմավորում են Փաշինյանին։

«Մեր սիրած ղեկավարն ես», «Մեր գյուղացիք քեզ ընտրած են, քեզ հավանած են», «Ամեն հարցում կողքիդ ենք»,-նշում են գյուղացիները։

  • Կիսվել: