ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թրիքոտ կաթով հնարավոր չէ բարեկեցություն ստանալ. Փաշինյան

Թրիքոտ կաթով հնարավոր չէ բարեկեցություն ստանալ. Փաշինյան

Թրիքոտ կաթով հնարավոր չէ բարեկեցություն ստանալ։ Չի կարելի պահանջել, որ մթերողները գան, թրիքոտ կաթը կրկնակի գնով մթերեն: Այսօր այս մասին Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով գյուղմթերքի արտադրության մասին և օրինակ բերելով այն, որ հայ-հոլանդական ձեռնարկությունը ստիպված է կաթի փոշի ներկրել պանիր արտադրելու համար, որովհետև այստեղ արտադրվող կաթը չի համապատասխանում ստանդարտներին։

Վարչապետը օրինակ բերեց, որ մեզանում հիմա ընդունված է, որ կաթը դեռ պետք է կթել ձեռքով, ալյումինե դույլերի մեջ, և դրանում էլ հաճախ հայտնվում է գոմաղբ։ Իսկ եթե խելացի անասնագոմերի ծրագրին դիմեն գյուղացիները, ապա կարող են մինչև իսկ 0 տոկոսով վարկեր ստանալ ու բարձր ստանդարտի կաթ մթերել։

Փաշինյանը նշեց, որ կառավարությունը ոչ միայն քննադատում է, այլև լուծումներ է առաջարկում խելացի անասնագոմերի և այլ ծրագրերի միջոցով։

  • Կիսվել: