Տպվել է 120 միլիոն հատով ավելի ՀԴՄ կտրոն․ վարչապետը շարունակում է փաստեր ներկայացնել
2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 միլիոն հատով ավելի ՀԴՄ կտրոն, քան նախորդ տարի։ Դա 38 տոկոսով է ավելի 2018 թվականի ցուցանիշից։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այդ ավել կտրոններին զուգահեռ առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 345 միլիարդ դրամով կամ 21,9 տոկոսով։
Վարչապետը նշեց նաև, որ 2019թ. առաջին 9 ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումը 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.8%-ով: Հատկանշական է, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արևային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.6 անգամ, իսկ հողմային էլեկտրակայանների արտադրանքը՝ անգամ: