չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Թոշակներն ամեն տարի բարձրացվելու են․ պատգամավոր

Թոշակներն ամեն տարի բարձրացվելու են․ պատգամավոր

Թոշակներն ամեն տարի բարձրացվելու են՝ տնտեսական աճին զուգահեռ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային Ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։

Նա մասնավորապես նշել է․ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ մինչ ֆեյսբուքում ցեխշպրտոցին շարունակվում էր, Հայաստանի մոտ կես միլիոն կենսաթոշակառուները հունվարի սկզբին ստացան թոշակները 10%-ով ավելի շատ, քան՝ նախկին տարիներին։

Մեկը 3 հազար դրամով է շատ ստացել, մյուսը՝ 4 կամ 5: Մեծ ավելացում չէ, իհարկե, ու թոշակառուների խնդիրները սրանով ամբողջությամբ չեն լուծվի։ Բայց քայլ առաջ է, որը մի քանի տարի չէր արվել։ Եվ այս պրոցեսը շարունակվելու է»։

  • Կիսվել: