երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Թոքերի օդափոխման սարքերի մասին Հակոբ Արշակյանը հայտարարություն արեց (տեսանյութ)

Թոքերի օդափոխման սարքերի մասին Հակոբ Արշակյանը հայտարարություն արեց (տեսանյութ)

Նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց բարձր տեխնոլոգիաների արդյունաերության նախարար Հակոբ Արշակյանքը։

«Թոքերի օդափոխության անսարք համակարգերի մասին տեղեկատվություն ունենալու դեպքում նույնպես խնդրում եմ նամակ ուղարկել նշված հասցեով։

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Խնդրում ենք ներառել Ձեր կոնտակտային տվյալները, առաջարկները, իրականացման ժամկետները և անհրաժեշտ ռեսուրսները։

Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս-թ ապրիլի 5-ը»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: