կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Տնտեսվարողները, որոնք արտակարգ իրավիճակից ելնելով թանկացումներ են արել, կենթարկվեն պատասխանատվության

Տնտեսվարողները, որոնք արտակարգ իրավիճակից ելնելով թանկացումներ են արել, կենթարկվեն պատասխանատվության

Տնտեսվարողները, որոնք արտակարգ իրավիճակից ելնելով թանկացումներ են արել, կենթարկվեն պատասխանատվության։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ Գերիշխող դիրքի կամ շուկայական իշխաբնության չարաշահման կամ մոնոպոլ դիրքի և հակամրցակցային համաձայնությունների դեպքում  տնտեսվարող սուբյեկտները մինչև նախորդ տարվա ամբողջ հասույթի 10 տոկոսի չափով կարող են տուգանվել։  

«Պատասխանատվության չափերը բավական մեծ են և բավական խիստ։ Հակամրցակցային համաձայնության գալու դեպքում տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձինք ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել, անբարեխիղճ մրցակցության պարագայում կարող են տուգանվել նախորդ տարվա ամբողջ հասույթի 5 տոկոսի չափով։ Եթե տնտեսվարող չարաշահեն իրենց գերիշխող դիրքը և այս ընթացքում բարձր գին սահմանեն ու ավել շահույթ ստանան, այդ շահույթը ենթական է վերադարձման պետական բյուջե»,- նշեց Գևորգյանը։

  • Կիսվել: