հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը

«Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը

Հայաստանը «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ բարելավելով իր դիրքերն անցյալ տարվա համեմատ (2019 թ. ինդեքսում Հայաստանը 47-րդն էր)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նշվում է, որ Հայաստանը 70.6 ցուցանիշով 180 երկրների շարքում ընդգրկված է առավելապես ազատ երկրների խմբում, մինչդեռ անցյալ տարի 67.7 ցուցանիշով չափավոր ազատ երկրների խմբում էր:

Շեշտվել է, որ Հայաստանում տնտեսական ազատությունը վերջին 15 տարում հիմնականում կայուն մակարդակի վրա էր, իսկ վերջին երկու տարում նկատելի էր ՀՆԱ-ի աճ. կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում, խթանում է արտահանումը և արտաքին ներդրումների աճը հետագա տնտեսական զարգացման նպատակով, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իրավական արդյունավետությանը:

  • Կիսվել: