հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տնտեսական աճի վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականն ավելի հոռետեսական է, քան ՀՀ կառավարությանը. «Լույս» հիմնադրամ

Տնտեսական աճի վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականն ավելի հոռետեսական է, քան ՀՀ կառավարությանը. «Լույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամը համեմատել է ՀՀ-ում տնտեսական աճի վերաբերյալ միջազգային կառույցների և Հայաստանի կառավարության կանխատեսումները:

«Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որը հակիրճ ներկայացնում է ԱՄՀ առաքելության ս. թ. սեպտեմբերի 13-ից 25-ը Հայաստան կատարած այցի նախնական արդյունքները: Դրանում մասնավորապես նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը կթուլանա՝ 2023 և 2024 թվականներին հասնելով համապատասխանաբար 7 և 5 տոկոսի:

Ուշագրավ է, որ ՀՀ կառավարության կանխատեսումների չափ լավատեսական չեն նաև Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսումները։ Ըստ ԱԶԲ կանխատեսման տնտեսական աճը 2023 թվականին կկազմի 7%, 2024-ին՝ 5.5%, իսկ ՀԲ կանխատեսումն ավելի հոռետեսական է՝ համապատասխանաբար 6.6 և 4.3 տոկոս։

Այնինչ, 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում, որն արդեն արժանացել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը, ամրագրված է, որ 2024թ. ՀՀ տնտեսական աճը կազմելու է առնվազն 7%»:

Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության պաշտոնական հղումը՝  https://www.imf.org/en/News/Articles/2023/11/07/pr23382-armenia-imf-staff-completes-second-review-under-sba-2023-article-iv-consultation:

Ասիական զարգացման բանկի կանխատեսումների պաշտոնական հղումը՝ https://www.adb.org/where-we-work/armenia/economy:

Համաշխարհային բանկի կանխատեսումների պաշտոնական հղումը՝ https://www.worldbank.org/en/country/armenia/overview:

  • Կիսվել: