հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կոճապղպեղի 1կգ-ն՝ 15,900 դրամ․ ՏՄՊՊՀ-ն զբաղվում է թանկացումների պատճառը պարզելու ուղղությամբ

Կոճապղպեղի 1կգ-ն՝ 15,900 դրամ․ ՏՄՊՊՀ-ն զբաղվում է թանկացումների պատճառը պարզելու ուղղությամբ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համապատասխան քայլեր է ձեռնարկում հանրապետությունում կոճապղպեղի թանկացումների պատճառը պարզելու համար։ Այս մասին սոցկայքի իր էջում գրել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։

«Հաշվի առնելով կոճապղպեղի գների կտրուկ բարձրացման վերաբերյալ վերջին օրերին մամուլում տեղ գտած, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացվող ահազանգերը՝ ՏՄՊՊՀ-ն հարցումներ է կատարում համապատասխան գերատեսչություններին և տնտեսվարողներին հանրապետությունում կոճապղպեղի ներմուծողների տվյալները տրամադրելու համար՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով»,- գրել է Սմբատյանը և հայտնել, որ արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

  • Կիսվել: