ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՏՄՊՊՀ-ն հորդորում է ձեռնպահ մնալ մրցակցության օրենսդրությունը խախտող գործողություններից

ՏՄՊՊՀ-ն հորդորում է ձեռնպահ մնալ մրցակցության օրենսդրությունը խախտող գործողություններից

Հայասստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որով տնտեսվարողներին հորդորել է ձեռնպահ մնալ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները խախտող գործողություններից։ ՀՀ ՏՄՊՊՀ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը   հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները և տեղեկացնում՝

 

արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք:

 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ հանձնաժողովն այդ մասին զգուշացում էր տվել սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին:

Տեղեկացնում ենք նաև, որ հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում է իրականացնում շուկայում և  արձագանքելու է հնարավոր իրավախախտման բոլոր դեպքերին:  Իրավախախտում թույլ տված որևէ տնտեսվարող չի խուսափելու պատասխանատվությունից»:

Որոշմանը կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում։ 

  • Կիսվել: