կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՏԿԵ նախարարությունում քննարկվել են մարզային (տեղական) նշանակության ճանապարհների կահավորման հետ կապված խնդիրները

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են մարզային (տեղական) նշանակության ճանապարհների կահավորման հետ կապված խնդիրները

ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային քաղաքականության բաժնի պետ Արևհատ Պողոսյանը, և Ճանապարհային քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Արուսյակ Խաչատրյանը ՀՀ մարզպետերի աշխատակազմերի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում են անցկացրել՝ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհների երթևեկության կազմակերպման, գծապատկերների (սխեմաների) համաձայնեցման կարգի և նորմատիվային փաստաթղթերի պահանջների պահպանման թեմայով։

Հանդիպմանը քննարկվել են մարզային (տեղական) նշանակության ճանապարհների կահավորման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ կահավորանքի տեխնիկական պահանջների ձևակերպման, գնումների գործընթացի և նորմատիվային փաստաթղթերի պահանջների պահպանման հարցեր, ինչպես նաև կահավորանքի տեղադրման գործընթացում հաճախ կատարվող սխալները։

Անվտանգ երթևեկության կարևորությունը հաշվի առնելով՝ կողմերը խոսել են համակարգային լուծումների մասին՝ անդրադառնալով առկա բացթողումներին։

Մարզային (տեղական) նշանակության ճանապարհների կարիքների գնահատման մասով կողմերը ներկայացրել են առաջարկություններ և պայմանավորվածություն ձեռք բերել առանձին հանդիպում-քննարկում ունենալ նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մասնագետների և համայնքների ղեկավարների հետ։

  • Կիսվել: