երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
ՏԿԵ նախարարն ու Իրանի դեսպանը ընդգծել են Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը

ՏԿԵ նախարարն ու Իրանի դեսպանը ընդգծել են Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
 
ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրվելու կապակցությամբ:
 
Նախարար Սանոսյանը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակել բազմոլորտ համագործակցությունը և խորացնել համագործակցությունն այլ ուղղություններով:
 
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության, էներգետիկ և այլ ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։
 
Ընդգծվել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը:
 
Քննարկվել են երկկրողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

  • Կիսվել: