ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տիգրան Խաչատրյանը խորհրդակցություն է անցկացրել սպանդանոցների հիմնման և վերազինման փուլերի վերաբերյալ

Տիգրան Խաչատրյանը խորհրդակցություն է անցկացրել սպանդանոցների հիմնման և վերազինման փուլերի վերաբերյալ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված հանրապետությունում նոր սպանդանոցների կառուցման, գործող սպանդանոցների վերազինման, սպանդանոցային ծառայություններ մատուցող շահառուներին աջակցության տրամադրման, ինչպես նաև սպանդանոցներին առնչվող  այլ խնդիրներին։Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկմամանը մասնակցել են Էկոնոմիկայի նխարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը, Տիգրան Գաբրիելյանը, Արման Խոջոյանը, ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղեկալ Կարեն Իսախանյանը, Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ԿԱ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ  Արմեն Ղուլարյանը  և Էկոնոմիկայի նախարարության ու այլ գերատեսչությունների պաշտոնատար անձինք։

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ Տիգրան Խաչատրյանը հորդորել է հանդիպման մասնակիցմներին հնարավորինս սեղմ ժամկետներում համատեղ քննարկումներ իրականացնել  սպանդի կազմակերպումից մինչև բնակչությանը անվտանգ մսամթերք մատակարարելու շղթայում անհրաժեշտ փոփոխությունների շուրջ, հավաքագրել եղած հարցերի պարզաբանումներն ու հստակեցումները։  Նախարարը  հույս է հայտնել, որ ներկաների համակարգված աշխատանքի, լավագույն համագործակցության արդյունքում հնարավոր կլինի  հասնել մի կետի, որտեղ եղած հարցերի մեծ մասը կարգավորված լինի։

Բարձրացվել են կառուցվող սպանդանոցների քանակին և չափանիշներին, տիպային նախագծերին, գործող սպանդանոցներում սանիտարական նորմերի ապահովմանը վերաբերող հարցեր։

Քննարկման ընթացքում անդադարձ է եղել նաև «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրի մեջ կատարված լրացումներին, որոնց  համապատասխան՝ ծրագրի ընդգրկման շրջանակը լրացվել է շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներով, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռքբերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներով։ Այս լրացումներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչությանը հանձնարարվել է մշակել  համապատասխան քայլաշար։

Առաջիկայում կկազմակերպվեն այլ հանդիպումներ առկա բովանդակային խնդիրների  լուծման հնարավոր ուղիները ուսումնասիրելու նպատակով։

  • Կիսվել: