հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ թիմի անդամ Ալեխանդրո Էսպինոսա-Վանգին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ թիմի անդամ Ալեխանդրո Էսպինոսա-Վանգին

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ընդունել է Համաշխարհային բանկի խմբի Doing Business բարեփոխումների թիմի անդամ Ալեխանդրո Էսպինոսա-Վանգին՝ քննարկելու «Գործարարություն» զեկույցի մեթոդաբանական հարցերը, ինչպես նաև Բանկի աջակցությունը Հայաստանի գործարար միջավայրին ուղղված բարեփոխումների հետագա աշխատանքներում, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տիգրան Խաչատրյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և գոհունակություն հայտնել զեկույցին առնչվող աշխատանքների հերթական փուլի մեկնարկի առթիվ, որի շրջանակում Համաշխարհային բանկի խմբի առաջատար փորձագետներն այս օրերին Հայաստանում անմիջական և հեռուստակապի միջոցով հանրային ոլորտի առանցքային շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են անցկացնում: Նախարարը շնորհակալություն է հայտնել կազմված խորհրդատվական զեկույցի  համար, որն օգտակար ուղեցույց  է առկա ռեսուրսները հասցեական ուղղելու արդիական խնդիրների լուծմանը, ինչպես նաև հետագա աշխատանքների կազմակերպման համար:

Տիգրան Խաչատրյանը նշել է,  որ Բանկի ամենամյա գնահատումը կարևոր է ոչ միայն այլ երկրների հետ համեմատության տեսանկյունից, այլև խիստ նշանակալի միջավայրային տեսանկյունից` ճիշտ և իրատեսական պատկեր ստանալու առկա խնդիրների վերաբերյալ` հաշվի առնելով աշխարհում ընդունելի համապատսխան կարգավորումները: Նախարարը տեղեկացրել է, որ զեկույցին համապատասխան բարեփոխման օրակարգը կկազմվի ոչ թե ամենամյա պարբերականությամբ, այլ միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների մշակման եղանակով:

Ալեխանդրո Էսպինոսա-Վանգը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման և արդյունավետ քննարկումների համար, առանձնացրել այն հարցերը, որոնք այս փուլի օրակարգում են:

  • Կիսվել: