ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տեսչական մարինը թույլ է տվել շահագործել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի մի հատվածը

Տեսչական մարինը թույլ է տվել շահագործել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի մի հատվածը

Տեսչական մարմինն իրականացնում է պատշաճ վերահսկում «Սուրմալու» տոնավաճառի այն մասում, որն այսօրվա դրությամբ շահագործվում է։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստում, հայտարարել է Հայաստանի տեսչական մարմինների աշխատանքի համակարգման բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Դանիելյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Մասնավորապես, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհի հետաքննության ընթացքով։ «Դա միանգամայն բավական է շահագործումը թույլ տալու համար։ Այնպես որ, տեսչական մարմինը թույլ է տվել շահագործումը»,- ասել է Դանիելյանը։ Ընդ որում՝ նա օրինաչափորեն հրաժարվել է բացել հրդեհի գործի մանրամասները, քանի որ քննության ներկայացուցիչ չէ։

  • Կիսվել: