հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Տեխնոլոգիական համայնքը մոբիլիզացվում է

Տեխնոլոգիական համայնքը մոբիլիզացվում է

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) կոչ է անում Հայաստանի առաջատար տեխնոլոգիական համայնքի ընկերություններին և մասնագետներին մոբիլիզացվել՝ հանուն հայրենիքի պաշտպանության։

Միությունը հավաքագրում է մասնագետներ, որոնք կհամախմբվեն տարբեր աշխատանքային ուղղությունների շուրջ՝

- Կիբեռանվտանգություն, ցանցեր.

- SMM և մեդիա քարոզչություն.

- Կառավարման ավտոմատացված համակարգեր (Command and Control Centers), թվային քարտեզագրում

- Անօդաչու թռչող սարքեր.

- Կապի միջոցներ և տեղորոշում.

- Ռոբոտացված համակարգեր.

- Զինատեսակների նախագծում և արտադրություն:

Մոբիլիզացիային միանալու համար հարկավոր է գրանցվել այստեղ՝ համոզվելով, որ նշել եք այն հմտություններն ու փորձը, որոնք համապատասխանում են ձեր ընտրած աշխատանքային ուղղությանը։ Խրախուսվում է ռազմական գործի փորձառու մասնագետների մասնակցությունը։

Դրան զուգահեռ ԱՏՁՄ-ն կազմակերպում է հաքաթոն, որի արդյունքում կունենանք կամավորներին և օգնության կարիք ունեցող նախագծերն իրար կապող կենտրոնացված, առցանց հարթակ։

Միջոցառումը մեկնարկելու է  հոկտեմբերի 2-ին (վաղը)՝ ժամը 15։00-ից մինչև հոկտեմբերի 3-ը` ժամը 15։00-ը։ Վայրի մասին մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ։

Եթե հետաքրքրված եք հաքաթոնին մասնակցությամբ՝ խնդրում ենք գրանցվել հետևյալ հղմամբ։

  • Կիսվել: