երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ Հայաստանում ՓՄՁ-ների թվային փոխակերպման առաջխաղացմանն ուղղված աշխատանքային հանդիպում

Տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ Հայաստանում ՓՄՁ-ների թվային փոխակերպման առաջխաղացմանն ուղղված աշխատանքային հանդիպում

Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հետ Հայաստանում ՓՄՁ-ների թվային փոխակերպման առաջխաղացմանն ուղղված աշխատանքային 3-րդ հանդիպումը, որին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

OECD-ն 2022 թվականին գործարկել է Հայաստանում թվային բիզնեսի փոխակերպման առաջխաղացման ծրագրի նոր բաղադրիչը, որի միջոցով OECD-ն Հայաստանի ՓՄՁ ոլորտին տրամադրում է թվային փոխակերպման խթանմանն ուղղված քաղաքականության և աջակցության ծրագրերի մշակման և իրականացման համապատասխան ուղեցույց:

Այդ նպատակով OECD-ն իրականացրել է հատուկ հետազոտություն, կազմակերպել հանդիպումներ տեղական շահագրգիռ կողմերի և միջազգային փորձագետների հետ, վերլուծել ներկա վիճակը և արդյունքում առաջարկել համապատասխան քաղաքականության բարեփոխումների տարբերակներ:

Աշխատանքային խմբի երրորդ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՓՄՁ-ների թվային փոխակերպման հիմնական մարտահրավերներն ու առաջնահերթությունները, ՓՄՁ-ների թվայնացման ուղղությամբ իրականացվող քաղաքականության վերջին զարգացումները և այս առնչությամբ OECD-ի առաջարկները:

  • Կիսվել: