շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ճգնաժամային պայմաններում վարձով տների գները կընկնեն. Փաշինյան

Ճգնաժամային պայմաններում վարձով տների գները կընկնեն. Փաշինյան

Այս ճգնաժամային պայմաններում վարձով տների գները կընկնեն, սովորաբար ճգնաժամերի արդյունքում այսպես պատահում է։ Այս մասին այսօր ֆեյսբուոյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ են վարձով բնակարանների գները կարգավորվելու օրենքի շրջանակներում:

Հարց տվող քաղաքացին նշել էր. «Ում մտքով ինչ գին անցնում է՝ ասում են։ Միջին վիճակով վարձով տունը սկսում է 100 հազար դրամից, գոնե լինի գնահատման համակարգ ու պարտադիր վարձակալման պայմանագիր»։

Այսառնչությամբ վարչապետն ասաց. «Այս ճգնաժամային պայմաններում վարձով տների գները կընկնեն, ինչնն այդքան էլ լավ չէ, որովհետեւ կարծում եմ, որ պետք է ոչ թե վարձով տների գներն ընկնեն, այլ պետք է աշխատենք, որ քաղաքացիների եկամուտներն ավելանան»։

  • Կիսվել: