երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ճապոնիան 92,000 դոլար կհատկացնի Բերդում խոցելի խմբերի համար սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման նպատակով

Ճապոնիան 92,000 դոլար կհատկացնի Բերդում խոցելի խմբերի համար սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման նպատակով

Ճապոնիայի կառավարությունը 92,000 դոլար կհատկացնի Բերդ քաղաքում խոցելի խմբերի համար սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման նպատակով․ ևս 71,000 դոլար կտրամադրվի՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնի և ապաստարանների բարեկարգման համար։

Այս նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնակցությամբ՝ ստորագրվել է դրամաշնորհային ծրագրի երկու պայմանագիր՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Պահապան զարգացման հիմնադրամի», ինչպես նաև «Կանանց աջակցման կենտրոնի» միջև։

Ողջունելով ներկաներին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի դեսպանությանն ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված արդյունավետ ծրագրերի իրականացման համար։

Նախարարի տեղակալը նշել է, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց՝ հատկապես երեխաների զարգացման համար պատշաճ միջավայրի ապահովումն ԱՍՀՆ առաջնահերթություններից է, և նախարարությունը, որպես երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի ստեղծման ու զարգացման պատասխանատու, շարունակական աշխատանքներ կիրականացնի այս ուղղությամբ ևս։

  • Կիսվել: