երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ճանապարհներ կվերանորոգվեն Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում

Ճանապարհներ կվերանորոգվեն Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում

ՀՀ ՏԿԵՆ-ը երեք լոտով հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների կապալային աշխատանքների ձեռքբերման հրավեր (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2022/36Շ)՝

Հ-4, Երևան – Եղվարդ – Արագյուղ – Հարթավան – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725կմ հատվածի և Արևելյան փողոցի 0.120 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ

Գյումրի համայնքի օղակային փողոցի կմ0+000 – կմ2+500 (Մ-7-ի հետ հատման կետ) հատվածի հիմնանորոգման աշխատանքներ

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի նոյեմբերի 18-ը՝ ժամը 17.00։

  • Կիսվել: