երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ճանապարհաշինական ինչ ծրագրեր են կյանքի կոչվել Կոտայքի մարզում. ամփոփում

Ճանապարհաշինական ինչ ծրագրեր են կյանքի կոչվել Կոտայքի մարզում. ամփոփում

2021 թվականի պետական բյուջեով, ինչպես նաև այլ ծրագրերով Կոտայքի մարզում ճանապարհաշինական մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել:

Մասնավորապես՝

1. Այս պահին ակտիվ ընթացքի մեջ են Երևանից՝ Ջրաշխարհի հետ հատման տեղից դեպի Գառնի- Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 6 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգումը նպաստելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացմանը, անվտանգ երթևեկի կազմակերպմանը:

2. Արդեն կայացել է դեպի Ծաղկաձորի սպորտհամալիր տանող, շուրջ 10,5 կմ երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթը: Աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարի:

3. Բացի նշված երկու ծրագրից, պետական բյուջեով նախատեսված է նաև Արզնիից Աբովյան տանող՝ 1,4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Ծրագիրն այս պահին նախագծման փուլում է:

4. Եվս մեկ ճանապարհաշինական ծրագիր նախագծման փուլում է՝ Չարենցավան մտնող կամրջի հիմնանորոգում: Դա այն կամուրջն է, որն անցնում է Երևան-Սևան երկաթգծի և Հրազդանի ջրանցքի վրայով:

May be an image of sky and road

5. ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամի կողմից իրականացվող` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում ավարտվել են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

May be an image of road

 Գառնի-Լանջազատ՝ 18 կիլոմետր երկարությամբ այս ավտոճանապարհը Կոտայքի և Արարատի մարզերն իրար կապող կարևոր ենթակառուցվածք է։

May be an image of road

  • Կիսվել: