ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ճամբարակի ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Ճամբարակի ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ապօրինի ծագում ունեցող փայտանյութի տեղափոխման վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Դրանք ստուգելու նպատակողվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունիսի 11-ին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգվեց Թթուջուր գյուղի սկզբնամասում կայանված 31-ամյա տղամարդու «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը։ Հայտնաբերվեց շուրջ 2,5 խմ փայտանյութ՝ առանց համապատասխան փաստաթղթի:

Տղամարդն իրավապահներին հայտնեց, որ փայտանյութը ձեռք էր բերել Տավուշի մարզում։ Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: