երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, գյուղ Աչաջուր):

Մասնավորապես՝

 

- սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը և միջատների դեմ պայքարը,

- սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից,

- Չի կանխարգելվել կամ նվազեցվել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- սննդամթերք պատրաստելու համար աշխատանքային մակերևույթները չեն գտնվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել ու ախտահանվել,

- խոհանոցում բացակայել են ձեռքերի և հումքի լվացման լվացարանները, կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

  • Կիսվել: