չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թաթուլ Մովսիսյանն ընտրվել է Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի նախագահ

Թաթուլ Մովսիսյանն ընտրվել է Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի նախագահ

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ընտրվել է Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը։

«ՀԱԵԽ-ն ձգտում է դառնալ Հաշվապահների միջազգային դաշնության ցանցային անդամ և միավորել ԱՊՀ երկրների հաշվապահության և աուդիտի պրոֆեսիայի ուժերը՝ ծառացած խնդիրների համատեղ լուծման, միջազգային ստանդարտների մշակման, դրանց նախագծերի քննարկման ու թարգմանության, միջազգային գիտաժողովների ու կոնֆերանսների կազմակերպման համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների 9 մասնագիտացված կառույցներ։

  • Կիսվել: