երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տարեկան 3 մլրդ դրամ գումար ենք ծախսում քաղաքացիներին թուղթ ուղարկելու վրա. Փաշինյան

Տարեկան 3 մլրդ դրամ գումար ենք ծախսում քաղաքացիներին թուղթ ուղարկելու վրա. Փաշինյան

Որևէ մեկը տվյալ ունի՞, թե մենք ծանուցումների համար պետական բյուջեից ինչքան գումար ենք ծախսում: Այս մասին, այսօր կառավարության նիստում ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման դեպքում էլէկտրոնային եղանակով ծանուցումներ ստանալու պարագայում 5% զեղչ նախատեսող նախագծի քննարկման ժամանակ հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

Արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանը  պատասխանեց. «Երեք միլիարդ դրամ միայն պետական հաստատություններին է տրվում, որոնք «ՀայՓոստ»-ի ծառայություններից օտվում են»։

Նախարարը մասնավորեցրեց, որ մեծ մասը՝ 2 մլրդ-ը դատարաններինն են և ՃՈ-ինը, իսկ մնացած 1 մլրդը մյուս գերատեսչություններինը։

Փաշինյանն արձգանքեց. «Այսինքն տարեկան 3 մլրդ դրամ գումար ենք ծախսում թուղթ ուղարկելու վրա, կարծում եմ՝ սա հարց է, որի վրա պետք է մտածել»:

  • Կիսվել: