ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարարությանը 2023թ. կհատկացվի 298,6 մլրդ դրամ

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարարությանը 2023թ. կհատկացվի 298,6 մլրդ դրամ

Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարարությանը 2023թ. կհատկացվի մոտ 298,6 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 7-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

2022թ. գերատեսչությանը տրամադրվել էր 268 մլրդ 300 մլն դրամ։ «2021թ. հատկացվել էր 201 մլրդ 370 մլն դրամ»,- տեղեկացրել է Խաչատրյանը։

Շրջակա միջավայրի նախարարությանը 2023թ. նախատեսում են հատկացնել 8 մլրդ 142 մլն դրամ։ 2022թ. գերատեսչությանը հատկացվել էր 8 մլրդ 353 մլն դրան, այն դեպքում, երբ 2021թ. 7 մլրդ 213 մլն դրամ էր հատկացվել։

  • Կիսվել: