երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տարածքային համաչափ զարգացման խնդիրը առավել քան արդիական է․ Բաբկեն Թունյան

Տարածքային համաչափ զարգացման խնդիրը առավել քան արդիական է․ Բաբկեն Թունյան

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2020 թվականի համախառն ներքին արդյունքի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երեւանին։ Այս մասին հայտնում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։

«Ընդ որում, 3 տարվա դինամիկան ցույց է տալիս, որ մայրաքաղաքի կշիռը տնտեսության մեջ աճել է. 2018 թվականին 54.1% էր, 2019 թվականին՝ 58.4%։

Սա նշանակում է, որ տարածքային համաչափ զարգացման խնդիրը, որը ձեւակերպված է նաեւ Կառավարության 2021-2026թթ. ծրագրում, առավել քան արդիական է։

Նշեմ, որ այս տվյալները վերցված են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2022» զեկույցից։

2021 թվականի արդյունքները այս զեկույցում դեռ ամփոփված չեն»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: