Սյունիքի մարզպետը ծանոթացել է Սիսիանի ԲԿ-ի նոր կառուցվող մասնաշենքի աշխատանքների ընթացքին
Փետրվարի 10-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել է Սիսիանի բժշկական կենտրոն, որն այժմ վերակառուցվում է ու ժամանակավորապես գործում այլ պայմաններում։
Մարզպետը ծանոթացել է ԲԿ-ի աշխատանքներին ու խնդիրներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել անձնակազմին՝ ներկայիս դժվարությունները հաղթահարելու և մինչ հիմնանորոգման ավարտը բարդ պայմաններում բնականոն աշխատանք ապահովելու համար։
Ռոբերտ Ղուկասյանը եղել է նաև նոր կառուցվող մասնաշենքի շինհրապարակում ու դիտարկել շինաշխատանքների ընթացքը։
Սիսիանի բժշկական կենտրոնն այժմ վերակառուցման փուլում է. ծրագիրն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով։






