երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սուլթանովի հետ քննարկել են հակամենաշնորհային կոմպլաենսի նոր մեխանիզմի ձևավորման հարցը

Սուլթանովի հետ քննարկել են հակամենաշնորհային կոմպլաենսի նոր մեխանիզմի ձևավորման հարցը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Երևան ժամանած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովին, հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից

Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրասիական տնտեսական միությանն անդամության շրջանակում տնտեսական մրցակցության ոլորտում համագործակցության զարգացման ընթացիկ և հետագա ուղղություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՏՄ իրավապայմանագրային բազայի կատարելագործման, այդ թվում՝ հակամենաշնորհային կոմպլաենսի նոր մեխանիզմի ձևավորման, իրավակիրառ ոլորտին առնչվող, տեղեկատվության հավաքագրման թվայնացման և այլ հարցերի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև 2023 թվականի փետրվարին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով խորհրդակցության օրակարգի շուրջ, ինչպես նաև քննարկել բիզնեսի ներկայացուցիչների համար Երևանում հանդիպման կազմակերպման հնարավորությունը:

 

  • Կիսվել: