շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատման աշխատանքներ՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում

Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատման աշխատանքներ՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում:
 
Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանն այցելել է շինհրապարակ՝ իրականացվող աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
 
Ասֆալտապատվել են համայնքի երեք կենտրոնական՝ Արագածի, Մաշտոցի և Արարատյան փողոցները, մանկապարտեզ տանող հողային ճանապարհը և դպրոցին հարակից փողոցի մայթը:
 
Ծրագրի արժեքը 22 մլն դրամ է, որի 30%-ը ՀՀ Կառավարությունն է համաֆինանսավորելու, 70%-ը կներդնի համայնքը:
 
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ Կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

 

  • Կիսվել: