հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստուգայցից հետո Արարատի մարզի ջրային տարածքներում, Հրազդանի կիրճում ձկնորսական ցանցեր են առգրավվել

Ստուգայցից հետո Արարատի մարզի ջրային տարածքներում, Հրազդանի կիրճում ձկնորսական ցանցեր են առգրավվել

Արարատի մարզի ջրային տարածքներում և Երևան քաղաքի Հրազդանի կիրճում իրականացրած հերթական ստուգայցի արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավել են 14 կախովի ձկնորսական ցանց («էկրաններ»)։

Ինչպես տեղեկացնոյմ են հաղորդեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք՝ առգրավվել է երկփողանի որսորդական հրացան։

 

Վերոհիշյալ փաստերով կիրականացվեն վարչական վարույթներ, իրավախախտներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության, իսկ ստուգայցերը շարունակվում են։

 

  • Կիսվել: