ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստորգետնյա գազատարից տեղի է ունեցել արտահոսք․ «Գազպրոմ Արմենիա»

Ստորգետնյա գազատարից տեղի է ունեցել արտահոսք․ «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցով անցնող ստորգետնյա գազատարից տեղի է ունեցել արտահոսք։ Հետագա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով հունվարի 24-ին ժամը 01։30-ից դադարեցվել է գազամատակարարումը նշված գազատարով։

Իրականացվում են վթարավերականգնման աշխատանքներ, որոնց ավարտի և գազաթողարկման ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։

  • Կիսվել: