երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեղծվել է գործող բիզնեսը ՀՀ տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ

Ստեղծվել է գործող բիզնեսը ՀՀ տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ

  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Գործարարներին աջակցություն տրամադրելու համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե, որին կարող եք ուղարկել Ձեր հարցերը՝ [email protected] :

Նամակում պետք է տրամադրել տեղեկատվություն հետեւյալի մասին՝

ընկերության անվանումը և ոլորտը,
աշխատակիցների քանակը,
տեղափոխման մոտավոր ժամկետները,
տեղափոխման հետ կապված հիմնական հարցերը,
պատասխանատու անձ, ում հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն:
Բոլոր հարցերը կփոխանցվեն էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Enterprise Armenia եւ National Center for Innovation & Entrepreneurship մասնագետներին՝ որոնք լիարժեք աջակցություն կցուցաբերեն Հայաստանում նոր բիզնեսներ բացելու և գործող բիզնեսների ինտեգրման բոլոր գործընթացներում»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

 

  • Կիսվել: