ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սրա-նրա հետ փայ մտնող պաշտոնյայի աշխատավարձը բարձրացնելը ցինիզմ է, իսկ հիմա պաշտոնյաները աշխատավարձից բացի այլ եկամուտ չունեն. Փաշինյան

Սրա-նրա հետ փայ մտնող պաշտոնյայի աշխատավարձը բարձրացնելը ցինիզմ է, իսկ հիմա պաշտոնյաները աշխատավարձից բացի այլ եկամուտ չունեն. Փաշինյան

Ես, որպես ընդդիմադիր, դեմ եմ քվեարկել բոլոր վարկային ծրագրերին, քանզի գտել եմ, որ կոռումպացված ռեժիմի ժամանակ այդ վարկերը կարող են մսխվել: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ հիմա կառավարությունը ձեռնամուխ է լինում վարկեր վերցնելու: Վարչապետը վստահություն հայտնեց, որ դրանք նպատակային կծախսվեն:

՛՛Ինչ վերաբերում է նախկինում պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելուն, ապա այո, նախկինում ես դրա դեմ էի, քանզի բարձրացվում էին կոռումպացված չինովնիկների աշխատավարձները: Սրա-նրա հետ փայ մտնող պաշտոնյայի աշխատավարձը բարձրացնելը ցինիզմ է: Իսկ հիմա պաշտոնյաները այլ տեղից եկամուտ չունեն, բացի աշխատավարձը, դրա համար մենք բարձրացնում ենք նրանց աշխատավարձները, որպեսզի պետական ապարատ բերենք մրցունակ կադրեր՛՛,-նշեց Փաշինյանը:

Նա վստահեցրեց նաև, որ իրենք բյուջե են բերել հավելյալ 1 մլրդ 100 մլն դոլար, որով բարձրացվել են մեկ միլիոնից ավել մարդկանց աշխատավարձեր և թոշակներ: ՛՛Իսկ այն որ հիմա կաշառակերության դեմ լուրջ պայքար է մղվում, ապացույցը այն ձերբակալություններն են, որոնք տեղի են ունենում կառավարության այս կամ այն չինովնիկի նկատմամբ, որը կաշառք է վերցրել,-ասաց Փաշինյանը:

 Նա նորից շեշտեց, որ թալանվածը կոպեկ առ կոպեկ վերադարձվի, ոչ մեկը չի կարող փախչել, ով էլ փախչի, կվերադարձվի:

  • Կիսվել: