հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Սպիտակում 36 ընտանիքի համար նոր բազմաբնակարան շենք կկառուցվի

Սպիտակում 36 ընտանիքի համար նոր բազմաբնակարան շենք կկառուցվի

Բնակարանային ապահովում ծրագրի շրջանակներում իրականացվելու են 201 ընտանիքների բնակարանային ապահովման, բնակարանային պայմանների բարելավման աջակցությանն ուղղված աշխատանքներ:  Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Ծրագրի շրջանակներում  կբարելավվեն 100 զոհված, մահացած, առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային պայմանները: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում վթարային շենքի փոխարեն կկառուցվի նոր բազմաբնակարան շենք 36 ընտանիքի համար»,- ասաց Մկրտչյանը:

  • Կիսվել: