հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սպերցյանը պետք է սպասի մինչև ամառ Եվրոպա տեղափոխվելու համար․ Իգոր Պիկուշչակ

Սպերցյանը պետք է սպասի մինչև ամառ Եվրոպա տեղափոխվելու համար․ Իգոր Պիկուշչակ

«Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ, Երևանի «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Եվրոպա տեղափոխվելու վերաբերյալ.

«Սպերցյանը պետք է սպասի մինչև ամառ: Անհրաժեշտ է, որ նա 6 ամիս խաղա Ռուսաստանում, դրանից հետո կարող է անել այն, ինչ ցանկանում է:

Էդուարդը շատ է գնահատում «Կրասնոդարը», նա այս թիմի սանն է, չեմ կարծում, որ ղեկավարությունը կխանգարի նրան հեռանալ: Հիմա, սակայն, դրա ժամանակը չէ»,- ռուս մասնագետի խոսքերը մեջբերում է «РБ Спорт»-ը:

Սպերցյանն այս մրցաշրջանում խփել է 8 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում: Ավելի վաղ խոսվում էր, որ «Յուվենտուսը» հետաքրքրված է նրա ծառայություններով ու պատրաստ է ձմռանը գնել հայ ֆուտբոլիստին:

  • Կիսվել: