կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Սպառողները հնարավորություն կունենան հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կատարել «Թել-Սել»-ի, «Իզի Փեյ»-ի, «Իդրամ»-ի, «Ֆասթ Շիֆթ»-ի միջոցով

Սպառողները հնարավորություն կունենան հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կատարել «Թել-Սել»-ի, «Իզի Փեյ»-ի, «Իդրամ»-ի, «Ֆասթ Շիֆթ»-ի միջոցով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մինչև հարուցված վարույթի առնչությամբ վերջնական որոշման կայացումը միջանկյալ միջոց է կիրառել «Յուքոմ» ՓԲ, «Վիվա Արմենիա» ՓԲ և «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունների նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՄՍՇՊՀ-ից:
 
Հանձնարարվել է անհապաղ ապահովել բջջային կապի, ինտերնետային և հեռահաղորդակցության այլ ծառայությունների դիմաց սպառողների վճարում կատարելու հնարավորությունը «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ», «Ֆասթ Շիֆթ» ընկերությունների ավտոմատ ինքնասպասարկման տերմինալների, մասնաճյուղերի, էլեկտրոնային դրամապանակների և հավելվածների միջոցով՝ շարունակելով կիրառել ֆիքսված չափի միջնորդավճարներ։
 
Որոշմանը կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հետևյալ հղմամբ:

  • Կիսվել: