կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սպանդանոցային մորթը տեսանկարահանվում է

Սպանդանոցային մորթը տեսանկարահանվում է

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը հայտարարել է, որ, ըստ տրամաբանության, վերահսկողության արդյունքում բացառվում է որևէ սպանդանոցային վկայականի տրամադրում, որը հիմնված չէ փաստացի մորթի վրա։

Նրա տեղեկություններով՝ 2023թ․ դրությամբ առկա է եղել 101 սպանդանոց, 2022թ․՝ 99։ ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ դինամիկան դանդաղ է. 

«271 սպանդանոցի նկատմամբ իրականացվել է վերահսկողություն, 34%–ի մոտ խախտումներ են հայտնաբերվել»,- տեղեկացրել է նա։

ՍԱՏՄ պետը նշում է, որ մորթի ընթացքը տեսանկարահանվում է, և սպանդանոցային մորթի փաստաթուղթը կարող է ձևավորվել, եթե առկա է այդ տեսանյութը. 

«Երկրորդ կարևոր գործիքակազմը դրոշմավորումն է, որի առկայությունը մսի վրա թույլ է տալիս կատարել նույնականացում՝ արդյո՞ք անասնաբուժական վկայականում նշված միսը և վաճառքի միսը նույնական են, թե ոչ»,- հավելել է նա։

  • Կիսվել: