շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սոցիալական աջակցությամբ տրվող դրամը շուտ պետք է հասնի մարդկանց, հետո թանկացումների պատճառով ավելի քիչ բան հնարավոր կլինի ձեռք բերել. Մարուքյան (տեսանյութ)

Սոցիալական աջակցությամբ տրվող դրամը շուտ պետք է հասնի մարդկանց, հետո թանկացումների պատճառով ավելի քիչ բան հնարավոր կլինի ձեռք բերել. Մարուքյան (տեսանյութ)

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Կառավարության ներկայացրած սոցիալական աջակցության ծրագրերին, ասաց, որ սոցիալական աջակցությամբ տրվող դրամը որքան հնարավոր է՝ շուտ պետք է հասնի մարդկանց․ որքան շուտ հասնի, այնքան ավելի շատ բան կարող են գնել խանութներից:


Նա նշեց. «Ամեն օր թանկացումներ կան և այն փողով, որ պետք է հասնի մարդկանց, գնալով ավելի քիչ բան է հնարավոր լինելու ձեռք բերել»:

Մարուքյանն ասաց, որ ողջունելի է, որ սոցիալական աջակցություն ստանալու համար դիմումներն օնլայն տարբերակով են լինելու, քանի որ հակառակ դեպքում կարող են մարդկային կուտակումներ լինել, և կորոնավիրուսի տարածման վտանգ առաջանա, բայց օնլայն տարբերակը պետք է լինի պարզ ու հասկանալի:

Պատգամավորն անդրադարձավ նաևհասցեական աջակցության մասին Կառավարության մտահոգություններին՝ Մարուքյանը նշեց, որ դա ապահովելու համար կարելի է դիտարկել, օրինակ, կոմունալ վճարների, խանութների կտրոնների տրամադրման տարբերակ, որպեսզի դրանք հնարավոր չլինի այլ կերպ օգտագործել:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: