շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսել է ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման շուկաներում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսել է ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման շուկաներում

Տոնական առևտրով պայմանավորված՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսել է ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման շուկաներում։ Վերահսկողությունն այսօր  մեկնարկել էր ԳՈՒՄ-ի շուկային հարող տարածքից: Ստուգումներ իրականացվում են մայրաքաղաքի մսի վաճառքի բոլոր կետերում: Տեսուչները շրջել են մսի վաճառքի կետերով և ստուգել վաճառվող մսի ծագումը, թե որտեղ է պահվել կենդանին, որտեղ է իրականացվել սպանդը և այլն։

Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ Հայկ Մայիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շրջայցերի արդյունքում պարզել են, որ խնդիրներ կան կնիքներից՝ պահանջի 5-րդ ձևի վկայականի բացակայության մասով, որն ըստ նրա թույլ է տալիս միսը նույնականացնել սպանդանոցի թղթի հետ, արդյոք սպանդանոցում է մորթվել, թե ոչ։

Տեսուչը նաև ասաց, որ խոզի մսի մասով տեղեկատվական թեթիկն է որոշ տեղեր բացակայել։

 Նշված խախտումների համար կազմվել է արձանագրություն՝ տեղեկատվական թեթիկի բացակայության համար տուգանքի չափը կազմել է 200-500 000 դրամ, կնքի բացակայությունը՝ 50 000 դրամ։

  • Կիսվել: