երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սմբատյանը խելացի մարդ է և նախընտրում է մասնավոր ոլորտը. Թունյանը՝ ՊԵԿ փոխնախագահի՝ պետական պաշտոնից հեռանալու մասին

Սմբատյանը խելացի մարդ է և նախընտրում է մասնավոր ոլորտը. Թունյանը՝ ՊԵԿ փոխնախագահի՝ պետական պաշտոնից հեռանալու մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։

Մինչ այդ, նիստը վարող Բաբկեն Թունյանը նշեց, որ Սմբատյանը վերջին անգամ է հանձնաժողովում և որպես պետական պաշտոնյա նախագիծ ներկայացնում։

Պատգամավորներից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ։ «Պարոն Սմբատյանը խելացի մարդ է և նախընտրում է մասնավոր ոլորտը»,- պատասխանեց Թունյանը։

  • Կիսվել: