երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ հանդիպում

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ հանդիպում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ հանդիպում։

Մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը‚ ծրագրի պատասխանատուներ‚ Ասիական զարգացման բանկի‚ Եվրոպական ներդրումային բանկի‚ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներ։

Սիսիան-Քաջարան 60կմ երկարությամբ ճանապարհը նախատեսվում է կառուցել 3 չափաբաժնով։ Ծրագրի ֆինանսավորման համար բանակցություններ են տարվում դոնոր կազմակերպությունների հետ։ Վերջիններիս ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ռազմավարությունը‚ գնումների գործընթացը‚ միջազգային ֆինանսավորող կազմակերպությունների ներգրավման մոդելները։ Կողմերը քննարկել են նաև ծրագրի իրականացման ընթացքում բնապահպանական և սոցիալական ազդեցությունների հետ կապված որոշ հարցեր։

Դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին ծրագրի տարբեր փուլերում մասնագիտական‚ տեխնիկական‚ խորհրադատվական աջակցություն մատուցել Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներին։ Կարևորվել են նաև մասշտաբային այս ծրագրի կառավարմանն առնչվող հարցեր. այս առումով հայկական կողմը նշել է‚ որ պատրաստ է դիտարկել միջազգային լավագույն փորձը։ Այս համատեքստում հատկապես ընդգծվել է բարձր որակավորման մասնագետների ներգրավման հարցը։

  • Կիսվել: