հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ֆինանսավորման հարցը քննարկվում է ԵՄ-ի եւ ՎԶԵԲ-ի հետ․ Ավինյան

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ֆինանսավորման հարցը քննարկվում է ԵՄ-ի եւ ՎԶԵԲ-ի հետ․ Ավինյան

ԱԺ նիստի ժամանակ, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ֆինանսավորման հարցը քննարկում է Եվրոպական միության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպայկան բանկի հետ։

Ավինյանը նշեց, որ իրենք Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման հարցով բանակցություններ են վարում ԵՄ-ի եւ ՎԶԵԲ-ի հետ. «Տվյալ պահին քննարկվում է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ֆինանսավորման հարցը, եւ առաջիկայում մենք որոշ հստակություն կունենանք այդ ճանապարհահատվածի առնչությամբ»:

  • Կիսվել: